«ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:
«Իրավունք» թերթը գրում է. Նախ, որեւէ լուրջ ռեակցիա Եկեղեցուց եւ ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին՝ շոուի երկրորդ սերիա սարքելու համար: Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի «պատարագն» անօրինականություն որակելով, ու զուգահեռաբար Վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները:
Երկրորդը, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից, քչերին հետաքրքրեց այդ «պատարագն էլ, իր մասնակցությունն էլ: «Ավենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվելն էր. անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել՝ հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ տակից դուրս գա:
Իհարկե, նյարդայնացել, ոմանց վրա գոռացել է, ոմանց՝ սպառնացել: Բայց նաեւ հասկանալով, որ դա բան չի փոխում: Հաշվի առնելով, որ թիմի միջին եւ ստորին օղակներում գնահատումն ավելի վատ է:
Բոլորն էլ ունեն ծանոթ-հարեւան–բարեկամ, եւ հիմա նրանց երեսով են տալիս՝ էս ի՞նչ սրբապղծության մեջ եք մտել:
Ու նրանք պատասխան չեն գտնում: Եթե մինչ այս կարողանում էին գոնե արդարանալ, թե՝ Կաթողիկոսին փոխել է պետք, հիմա արդեն այլ հարցերի են բախվում՝ օրինական կաթողիկոսին փոխենք, որ այս ապօրինությա՞նը նստեցնի Էջմիածնում»,-ասում է աղբյուրը:
Կարճ ասած, չստանալով որեւէ բան, Փաշինյանն ինքն իրեն մտցրեց մի փակուղի, որտեղից մեր զրուցակիցն էլ ելք չի տեսնում. «Հիմա, եթե գնա Վեհափառին կալանավորելու, ընդամենը նրա հեղինակությունն է կտրուկ բարձրացնելու: Եթե քայլ չկատարի, այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակել:
Չի աշխատում նաեւ հոգեւորականներին քննչականների դուռը քարշ տալը. դա միայն ավելի ու ավելի է հանրությանը նյարդայնացնում: Իրավապահներն էլ իրենց հերթին են կատաղած, թե ամեն անգամ մի բան մոգոնում է, իրենց էլ հետը վատամարդ սարքում:Կարող է նաեւ նահանջել, բայց դա վատագույն տարբերակն է:
Ասում են, փորձել է նաեւ այս մասին Հռոմի պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության` հասկանալով, որ Վատիկանում եւս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին:
Ռուսական եկեղեցուց էլ ռեակցիան ծանր էր: Թե այս պատմությունն ուր կհասցնի, հիմա կդժվարանամ ասել: Բայց մեկ բան հաստատ է՝ հիմա 2018 թիվը չէ»,-ասաց աղբյուրը։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է
Ինչ է հայտարարագրել ոչ աշխատանքային ժամին հոգեւորականներին ծանուցագրեր ուղարկած ավագ քննիչ Սարգսյանը. Լուսանկար