Եկեղեցի-իշխանություն հակամարտության ընթացքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ բարեհաճ հուն է մտել, ինչպես ՔՊ-ականներն են բնորոշում, Փաշինյանը պատային իրավիճակում է հայտնվել, եւ անգամ իրենց համար է անհասկանալի, թե որն է լինելու սրանից ելքը։
Հրապարակ թերթը գրել է․ Մի բան փաստ է, որ Փաշինյանը նահանջի ցանկություն չունի եւ չի էլ կարող կեսճամփից հետ դառնալ, սրանով է նաեւ պայմանավորված այս կիրակի կրկին պատարագի մասնակցելու հայտարարությունը։
Գրել ենք, որ Հովհաննավանքում անցած կիրակի օրը նախկին քահանա, այժմ աշխարհիկ Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագից» հետո Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ է ընկնել՝ տեսնելով, որ իր հակաեկեղեցական արշավը հանրությունը մերժում է, եւ Հովհաննավանքում մի քանի հարյուր քաղաքացի էր հավաքվել, այն էլ՝ վարչական ռեսուրսի միջոցով, իսկ ներկաների մեծ մասն ուժային կառույցի աշխատակիցներ էին` քաղաքացիական հագուստով։ Եվ սա՝ այն պարագայում, որ «պատարագից» մեկ օր առաջ էլ համացանց էին նետվել Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը։
Որոշ ՔՊ-ականների կարծիքով, գալիք հավաքի մասին հայտարարությամբ եւ իր մասնակցությամբ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծելու, երկրորդ շանսն է տալու թիմակիցներին, որ հասկանա, թե ովքեր են պատրաստ անվարան կատարել իր ցանկացած հանձնարարություն՝ ուղիղ ասված, թե ցանկության տեսքով։
Կարճ ասած՝ Փաշինյանը «մահապարտներ» է հավաքում, որ հետը տանի իշխանության հաջորդ ժամկետ։ Բանն այն է, որ անցած «պատարագին» ՔՊ ղեկավար կազմից հաշված մարդիկ են եղել նրա կողքին, ասում են՝ հենց այդ փաստն է նա բավականին ծանր տարել:
Հովհաննավանքում էին Գեւորգ Պապոյանը, Սուրեն Պապիկյանը, Արմեն Խաչատրյանը, Արուս Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, մի շարք համայնքապետեր, մարզպետներ։ Ներկուսակցական «չիստկայից» բացի, երկրորդ հավաքը նաեւ կլեգիտիմացնի Տեր Արամի գոյությունն ու վտանգավոր նախադեպ կստեղծի, որ այլ թեմերում, եկեղեցիներում էլ քահանաները հանգիստ հեռանան Մայր Աթոռից՝ վստահ լինելով, որ կշարունակեն իրենց գործունեությունը ՔՊ գահակալության տակ: Եվ այդ մանր քայլերով կարելի կլինի քանդել Եկեղեցին։






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ