22/11/2024

Համայնքը կդիտարկի ընտանիքին կացարանով ապահովելու հնարավորությունը. Փամբուխչյանը՝ Նոր Նորքում քանդվող կառույցների մասին

Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Քաղաքացիները դեմ են արտահայտվում իրականացվող աշխատանքներին և բողոքի ակցիա են նախաձեռնել: Ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ: Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում՝ տեղեկացրել են միայն բանավոր՝ ոչ մի գրավոր ծանուցում չի եղել:

Քաղաքապետարանի աշխատակիցները տեղում գտնվող ավագանու ընդդիմադիր անդամներին և քաղաքացիբներին տրամադրեցին համապատասխան որոշումը, որն ընդունվել է այսօր։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ 25 տարի այդ տարածքում է բնակվում և անգամ տույժեր ու տուգանքներ է մուծել, բազմիցս դիմել են շինության օրինականացման համար, սակայն՝ ապարդյուն: Նրանցից մի մասը փորձեց խոչընդոտել քանդման աշխատանքներին, ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց։

Կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:

Այս մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ:

«Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:

Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով, պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Քաղաքացիները դեմ են արտահայտվում իրականացվող աշխատանքներին և բողոքի ակցիա են նախաձեռնել: Ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Ավելի վաղ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Համայնքի բնակիչները չեն կարող գալ ու այստեղ ապրել, նրանք բազմիցս եկել են ինձ մոտ և խնդրել, որ տարածքը սեփականաշնորհվի, ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որը ներկա է վարչական շրջանում ապօրինի կառույցներից տարածքը մաքրելու աշխատանքներին:

«Իրենք ժամանակին հանդիպել են Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, նա էլ է նույն բանը պատասխանել, որ սա 60-րդ հոդվածի տակ գտնվող տարածք է ու անհնար է սեփականաշնորհել։ Երևանի քաղաքապետը երկուշաբթի օրը գործակարգավարականի ժամանակ հստակ հայտարարել է, որ պետք է սկսել սահմանազատման աշխատանքները»,- մանրամասնեց նա:

Հարցին, թե ի՞նչ առաջարկ կա ընտանիքների համար, որոնք երեխաների հետ հնարավոր է՝ մնան դրսում, Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանեց․ «Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում, աջակցության հարցը կարող ենք քննարկել, բայց որևէ բան խոստանալ չենք կարող։ Մարդկանց դրսում չենք թողնում, սա զավթած տարածք է։ Այսինքն, եթե վաղը մոստի տակ ապրող երեք հոգի լինեն, այդ մոստը քանդվի, ես պարտավոր եմ այդ մոստի տակ ապրողներին կացարանո՞վ ապահովել։ Այդ մարդիկ փաստացի տուն չունեն, տարիներ ի վեր զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։

Շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ տարածքը չի վաճառվելու, տեղում շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք:

Անդրադառնալով նախկին քաղաքապետերի աշխատանքին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը։ Ես՝ որպես վարչական շրջանի ղեկավար, ամեն ինչ անելու եմ, որ այս տարածքը վերադարձվի համայքին»։