19/11/2025

Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ կառուցված է շինություն, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն․ Լուսանկարներ

Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողատարածքում կառուցված է ապօրինի շինություն, որը փաստացի պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն:

Այս մասին գրում են լրատվամիջոցները:

haxaarcin 2.jpeg (95 KB)

Շինությունը գտնվում է Հաղարծին վանական համալիրից մոտ 150 մետր հեռավորության վրա, նախատեսված է եղել որպես ճեմարան օգտագործելու համար, սակայն նպատակին չի ծառայել և օգտագործվել է որպես հյուրանոց: Այն երկհարկանի քարաշեն կառույց է, յուրաքանչյուր հարկը՝ մոտ 1200 քմ մակերեսով:

Շինությունը վերանորոգել, կահավորել, այնուհետև՝ 2018թ.-ից մինչև 2025թ-ի. փետրվար ամիսը, որպես «Վանատուն» կոչվող հյուրանոց շահագործել է Գևորգ Ավետիսյանը, ում հայրը՝ Համլետ Ավետիսյանը, ըստ հրապարակումների, հոգևորական է:

haxarcin 4.jpeg (135 KB)

Շինության կառուցման և հյուրանոցի գործարկման մասին տեղեկացված են եղել Գարեգին Բ-ն և այդ ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ եղած Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ հոգևորականներ:

Հյուրանոցի էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվել է Հաղարծին վանական համալիրից, քանի որ շինությունը, չունենալով օրինական սեփականության վկայական, գազի և էլեկտրաէներգիայի առանձին բաժանորդ չի հանդիսացել:

Հաղարծին 1.jpeg (269 KB)

Հրապարակումներում ասվում է, որ փաստորեն տարիներ շարունակ Մայր Աթոռի վճարած վարձավճարների հաշվին առանձին հոգևորականներ Գարեգին Բ-ի գիտությամբ բիզնեսով են զբաղվել: