Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել էի․ «Դուք դիմե՞լ եք ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, այդ նպատակով 500 հազար դրամ մուծե՞լ եք»։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետը 2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար դիմում չի ներկայացրել»։
Ի դեպ, սեպտեմբերին կայացած համագումարում ՔՊ-ն վարչություն էր ընտրում։ Սեպտեմբերի 22-ին հրապարակվել էին ՔՊ վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։
Ըստ այդմ՝ կուսակցության վարչության 41 թեկնածուների թվում Հայկ Ղալումյանը ստացել էր 299 քվե, իսկ վարչության անդամ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չէր առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու, չնայած նախկինում ղեկավարում էր այդ հանձնաժողովը։

Բաց մի թողեք
Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում
Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել են, որ մենք գտնվում ենք իրենց բնակավայրերում, եւ խնդրում են, որ հանդիպենք
Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը