Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Էդգար Բաբայանը եւ Ազնիվ Մաթեւոսյանը պարբերաբար իր անձը նվաստացնող արտահայտություններով Ֆեյսբուքում հրապարակումներ են կատարել՝ վնասելով իր պատիվն ու արժանապատվությունը։
Բերդի համայնքապետից երեկ տեղեկացանք, որ դեկտեմբերի 10-ին նա ոստիկանություն նոր հաղորդում է ներկայացրել՝ Էդգար Բաբայանի կողմից իր կյանքի հանդեպ սպառնալիքի կապակցությամբ։ Է․ Բաբայանը Ֆեյսբուքում գրել է, որ «կիսլատայով կվառի» Աստղիկ Հակոբյանին։
Հետո ջնջել է այդ գրառումը, սակայն համայնքապետը գրառման պատճենը ներկայացրել է իրավապահներին։ Այս կոնֆլիկտի պատճառն այն է, որ Է․ Բաբայանը Բերդ քաղաքում ապօրինի, առանց շինթույլտվության շինարարություն է կատարել։
Բերդի համայնքապետարանից նրան հորդորել են շինարարությունը կատարել օրինական կերպով` թույլտվություն ստանալ դրա համար, սակայն Բաբայանն ասել է, որ ինքը Երեւանում առանց շինթույլտվության շինարարություն է արել, Բերդում ինչո՞ւ պետք է շինթույլտվություն խնդրի։
Համայնքապետարանն էլ ապօրինի շինարարության համար նրան տուգանել է 750 հազար դրամով, սակայն Բաբայանը տուգանքը չի մուծել եւ սկսել է վիրավորել համայնքապետին: Համայնքապետարանը դիմել է ԴԱՀԿ։







Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար