Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տարբեր տնտեսվարողներից ստանում դժգոհություններ, որ կառավարությունը հատկապես տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր զրուցակիցները նշում էին, որ այս կառավարությունն առանց այդ էլ ամեն ինչ անում է գործարարներին խանգարելու, «քամելու» համար, իսկ այս շրջանում, ինչպես նախորդ մի քանի տարիներին, դա անում է առավել մեծ ջանասիրությամբ, «ամբողջ հոգով ու սրտով»:
Ընդ որում, խոսքը միայն հարկերի մասին չէ. դա, իհարկե, առաջին տեղում է, այդ թվում՝ գերավճարների առումով: Խոսքը նաև պետական տուրքերի և տույժ-տուգանքների մասին է: Ի մասնավորի, մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ լիցենզավորված գործունեություն ծավալողները որոշ դեպքերում ստիպված են կրկնակի վճարում կատարել: «Այդպիսի բան միայն մեր երկրում ու այս իշխանությունների օրոք է երևի հնարավոր»,-ասում էին նրանք: Մասնավորաբար, խոսքն այն մասին է, որ տնտեսվարողները, նոր կարգի համաձայն, լիցենզիայի թարմացման, նոր լիցենզիա ստանալու շեմին կատարել են առաջիկա տարվա պետտուրքի վճարումը՝ տուգանքներից խուսափելու համար, լիցենզավորման գործընթացը տևել է 2-3 ամիս (ասում են՝ նման բան նախկինում չի եղել), հետո, որպեսզի լիցենզիան տան, պահանջում են կատարել վճարումը, որովհետև նախկինը վերաբերում է… նախկին՝ փաստացի չգործող լիցենզիային ու «հաշիվ չէ»: Կրկնենք, որ վճարումը վերաբերել է առաջիկա մեկ տարվան, ուրեմն՝ դեռևս 8-9 ամիս կա:
Հաջորդ խնդիրը վերաբերում է տույժտուգանքներին: Տնտեսվարողներն ասում են, որ ամեն տեսակ չնչին, մանր վրիպումներ են փորձում գտնել, միայն թե տուգանեն:
Մի խոսքով, ինչպես երևում է, կառավարության գործերն այնքան վատ են, որ անցել են ինտենսիվ փող «քերելու» գործին…






Բաց մի թողեք
մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու