Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։
Հրապարակ թերթը գրել է․ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։ Չնայած այդ սիմվոլն աշխարհում օգտագործում են շատ վաղուցվանից եւ տարբեր երկրներում:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի բոլոր նախասիրություններն ու սովորույթները իշխանության ութ տարիների ընթացքում տարածում են գտնում ու ընդօրինակվում իր թիմակիցների կողմից: Ասենք, մորուք էր պահում, թիմում էլ սկսեցին պահել, ուսապարկ էր կրում` այնքան կրեցին, մինչեւ անունները «ուսապարկ» մնաց, կեպի էր կրում, ապա ցիլինդր` նույնը, իսկ հիմա ՔՊ-ականները շեղվել են սրտիկի վրա եւ պատեհ-անպատեհ վայրերում սրտիկներ են ցուցադրում:
Ընդ որում, նիկոլական զանգվածի շրջանում սրտիկի ժեստը լայն տարածում է գտել, իսկ հականիկոլականներն ասում են` մի սիրուն սիմվոլ էլ ապականեցին սրանք, ինչպես «ապագա» կամ «խաղաղություն» բառերն են վարկաբեկել:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար