Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել:
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները համատեղ ծառայություն իրականացնելիս Եղվարդի խճուղու հասցեներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի մեքենան:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում կա առանց ակցիզի 6 արկղ՝ ընդհանուր 72 շիշ օղի: 38-ամյա վարորդը հայտնել է, որ օղին ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով:
Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը
Ձերբակալություններ Բեռլինում և Բրանդենբուրգում, ոստիկանությունը թիրախավորում է ռուսամետ ցանցերը