Փետրվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2025 թվականի օգոստոսի 24-ին Հորս բնակավայրում գտնվող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում հնչել են կրակոցներ։
Ըստ օպերատիվ տեղեկության` այդ օրը Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վահե Ս․-ն, գտնվելով Հորս բնակավայրում գտնվող` իրեն պատկանող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն հանգստյան գոտու զրուցարանում գտնվող անձանց նկատմամբ, ճաշկերույթի ժամանակ ընկերոջը` Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Խաչիկ Վ․-ին պատկանող «ՄՌ-155» տիպի, 12 մմ տ/չ, մեկ փողանի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։







Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար