Ադրբեջանի Լենքորան քաղաքում գրանցվել է օրվա երկրորդ երկրաշարժը։ Այս մասին հայտնում են երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4․4 բալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 11-ին, ժամը 17:21-ին Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։






Բաց մի թողեք
«Բավական է»․ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը՝ Վաշինգտոնին. Լուսանկար
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի` Պետրա Բայրը. Լուսանկար
ԵՄ-ն հետաքննություն է սկսել Grok AI չաթբոտի նկատմամբ