Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բետոնի հարվածից վնասվել են թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Բաց մի թողեք
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան. Լուսանկար
Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել․ Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վիրավորներ կան․ Լուսանկար