19/02/2026

Ճապոնական արիստոկրատ ու էլեգանտ արվեստ՝ Կատո նվագարան․ Լուսանկարներ

Marianna Gevorgyan e1771478575136

Կոտոն հանդիսանում է Ճապոնիայի ավանդական ամենանախընտրելի երաժշտական գործիքը, այն ավելին է քան պարզապես նվագարան: Ճապոնացիները կոտոն համարում են, որպես մշակութային խորհրդանիշ:

Այս նվագարանի ծագումնաբանությունը գալիս է հին Չինաստանից, որտեղ երաժշտությունը ոչ միայն խորապես կապված է եղել կրոնի, այլ նաև խաղացել է շատ կարևոր դեր աշխարհահայացքային առումով: Այս նվագարանը նույնականացվում է քնարի հետ, որը դարերով հմայել է մարդկանց:

Ինչպես հայտնի է կոնֆուցիական պատկերացմամբ տարբերակում են ճշմարտացի և ոչ ճշմարտացի երաժշտություն: Ճշմարտացի երաժշտությունը պետք է իր մեջ կրի ներդաշնակություն ու խոսի պետության ամրության ու ծաղկեցմանը ի շահ: Նույն ժամանակ ոչ ճշմարտացի երաժշտությունը համարվում էր նախահեղափոխական և օրենքները վերացնող զենք: Ըստ Կոնֆուցիուսի, եթե մարդու մեջ բացակայում է մարդասիրությունը, մարդկային որակները, ապա ինչ երաժշտության մասին կարող է խոսք լինել: Ոչ բոլոր նվագարանները կարող են արտացոլել ճապոնական նրբագեղ ու շլացուցիչ արվեստը, յուրահատկությունն ու բարձրարժեք մշակույթը:

Կոտոն ազնվական նվագարան է, այն համարում են էլեգանտ ու նրբագեղ, որը կապված է կառուցվածքի հետ:

Ճապոնական լեզվում երկու հերոգլիֆներ կարդացվում են, որպես կոտո և ունեն հարաբերակցություն տարբեր չինական կսմիթային նվագարանների հետ` որոնց թվում յոթ լարանի ցիտրա ցին և եւ ցիտրա չժեն, որի լարերի թիվը տատանվում է 21-24: ժամանակակից կոտոն 13 մետաքսե լարանի և տեղաշարժվող կամրջակ-հենակներով նվագարան է, այժմ մետաքսե լարերին փոխարինւմ են նեյլոնի լարերը, որոնք ձգվում են շարժական կամրջակների վրայով` որոնցով կատարվում է ճշգրիտ լարում: Գործիքի իրանի երկարությունը 1.90 սմ է, լայնությունը 50 սմ: Պատրաստվում է Ադամածառի լավ մշակված փայտից, լատիներեն անվանումն է <<պաուլովնիա>>: Պաուլովնիան երկրորդ անունն է, որը Պավել առաաջինի դստեր Աննա Պավլովնայի պատվին կնքվել է գերմանացի բնագետներ Ֆիլիպ Զիբոլդի և Յոզեֆ Ցուկարինիի կողմից:

8cab9ac7 877f 4b4d 920c e8c43269304f

Կոտոն նվագում են աջ ձեռքի երեք մատներով` բթամատ ցուցամատ ու միջնամատ, փղոսկրե մեդիատորների օգնությամբ, որոնք կոչվում են <<ցումե>>: Հնում նվագել են հատակին նստած, ծնկներին հենված հարմարվելով գործիքին: Ժամանակի ընթացքում զարգացում ապրելով` գործիքը դրվում է հենակի վրա, նվագում են նստած կամ կանգնած:
Կոտոյի նախատիպերներն են` չինական գյուճըն, չժեն և սե, կորեական աժանգ, կայագիմ և կյոմնուգոյ:

16-րդ դարից ձախ ձեռքի կիրառումը ավանդական նվագելաոճում փոփոխություն է, որի հիմքում, նվագողը հպվելով յուրաքանչյուր լարի կարող է փոխել ձայնային տոնը և հնչյունին տալ ելևէջային տատանում, յուրաքանչյուր նոտայի հաղորդելով հուզական խորություն:

Ըստ երաժշտության ժանրից օգտագործվում են տարբեր պենտատոնիկ լարվածքներ: Կոտոն ունի վիշապի գլուխ, վիշապի լեզու, վիշապի աչքեր, վիշապի եղջյուր: Գործիքի մասերի անվանումները չինական ավանդությունում հարաբերակցվում են, որպես կենդանի արարածի և արտահայտում արտացոլելով` հանգստացող վիշապի կերպար:

Ավանդական արվեստը` այդ թվում նաև երաժշտությունը մուտք է գործել Ճապոնիա Չինաստանից բուդիզմի հետ, Նարա դարաշրջանում (710-794):

Պատմական իրադարձությունները հնագույն ժամանակահատվածի վերաբերյալ սակավաթիվ են: Պատմիչների և գրականագետների մատենագրություններում մատնանշվում է, որ եղել են հարյուրամյակներ առաջ գրված մենակատարային ստեղծագործություններ:

Կոտո նվագարանը հայտնվել է Ճապոնիայի արքունիքում 7-րդ դարում, Գակուսո անվանմամբ և դարձել ամենակարևոր երաժշտական գործիքը: Այդ ժամանակաշրջանում Սյոսոյին գանձարանում է պահվել 5 լարանի կոտո:

Հէիայի դարաշրջանը (794-1185)թթ համարվում է ճապոնական մշակույթի ծաղկման էտապ` նշմարվում է հատուկ ոճ բուդդիստական գեղանկարչության, քանդակագործության, որը հատուկ է միայն ճապոնական բուդդայական տաճարներին: Նույն ժամանակաշրջանում ի հայտ է գալիս կոտո նվագելու մենակատարային արվեստի ավանդույթը: Առաջին պատկերները կարող ենք հանդիպել բուդդայական տաճարներում, ինչպես նաև աշխարիկ գեղանկարչության մեջ:

Առաջնահերթ սա կապված է գործիքի երկկողմանի դերի հետ: Բուդդայական մշակույթում այն հանդես է գալիս իբրև սրբապատկեր` տաճարների պատերին պատկերված կոտոն բուդդայական էակների ձեռքին: Աշխարիկ արսիտոկրատների շրջանում կոտո նվագելու մշակույթը ասոցացվում է վեհության և մարդկային հոգևոր որակների բարձրագույն արժեքով: Հենց այս դարաշրջանում է այն հանդիսացել որպես արիստոկրատական կրթություն: Այս ամենը վառ արտահայտված է տվյալ ժամանակաշրջանի գեղարվեստական գրականության մեջ:

Բուդդայական դրախտ նկարը, որ նկարագրված է հնագույն գրականության բավականին շատ ստեղծագործություններում, որոնցից կարող ենք առանձնացնել Ուցուխո- Մոնոգատորի գործը, որտեղ ներկայացված է կոտո նվագելը իբրև յուրահատուկ արարողակարգ: Երաժշտության կախարդանքը համեմատության մեջ է եղել սուրբ խոսքերի ընթերցանությամբ, մոգության, անեծքների վերացման, ամպրոպ ու կայծակ առաջացնելու և հակառակ պատկերը ևս արտահայտված է հանգստացնել գագազած բնությանը և հզոր ազդեցություն թողնել ունկնդրին:

Այս ժամանակաշրջանում երաժշտությունը հրամցվում է իբրև լրջագույն հոգեբանական գործիք: Ցավոք սրտի այդ ժամանակահատվածի երաժշտական ստեղծագործությունները չի նոտագրվել: Կոտո նվագելու օրինակ հստակ կարող ենք տեսնել շատ հայտնի ստեղծագործության մեջ 10-րդ դարի Մուրասակիի <Արքայազն Գեձզի> վիպակում: Վեպում բավականին հիշատակումներ կան, որտեղ նշվում է առանց կոտո նվագարանի չկա ոչ մի արքունական նկարագրություն: Վեպի հերոսները համեմատում են կոտոյի ձայնը քամու հետ: Ավելի շատ երաժշտության խորը նրբերանգները կապված են ակնհայտ բնության հետ: Այն ձայնը որը արտաբերում է գործիքը առանձնանում է իր մաքրությամբ, զուլալությամբ, ինչպես ժայռից բխող ջուրը: Երաժշտությունը պատկերավոր է դառնում արտացոլելով Զեն այգու հանգստությունը, ծաղկած բալենու անցողիկ գեղեցկությունը, աշնանային երեկոների մելամաղձությունը:

Մուրոմածի դարաշրջանում (1336-1573) այն ստացել է հայտնություն Սամուրայների շրջանում և ասոցացվել է թեյախմության արարողակարգերով` ստեղծելով յուրահատուկ մշակույթ:

Պատերազմական ժամանակաշրջանը, թոհ ու բոհը չէր կարող աննկատ անցնել մշակույթի կողքով: Էդո (1603-1868) դարաշրջանում տարածումը ընդլայնել է դուրս գալով արիստոկրատների շրջանից` հանդիսանալով կամուրջ ավանդականի ու արդի արվեստի միջև:

1614 թ- ից կոտո նվագարանով մեծամասամբ զբաղվում էին կանայք:

Որպես պրոֆեսիոնալ ու վիրտուոզ երաժիշտ հայտնի է Յացուխասի Կյենգոն: Նա եղել է նոր տեխնիկայի կիրառողը բավականին հայտնի իր մշակումներով, բարեփոխումներով, Կենգյո Յացուխասին կույր էր: Այստեղից է եկել կույր երաժիշտների կրթումը կոտո նվագարանի վրա: Այս գործում ովքեր ցուցաբերում էին հատուկ տաղանդ, հասնելով բարձրագույն վարպետության աստիճանի` շնորհվում էր <<Կենգյո>> տիտղոսը, ի պատիվ այս ոճի հիմնադրի: Յացուխասիի դպրոցը ուներ երկու ճյուղ առաջինը Իկուտա- Րյու Կիոտո ժամանակաշրջանին հարող և Յամադա-Րյու Էդո ժամանակաշրջանը: Մինչ օրս երկու դպրոցները մրցակցության մեջ են:

Առաջինը պատկանում է ազատ ոճին նվագելու և ներգրավում են բավականին օտար ազգի աշակերտներ, երկրոդ դպրոցը բավականին փակ ու խիստ պահպանողական: Նվագացանկը ընդգրկել է մենանվագային Դան մոնո ու կամերային, Սան կյոկո երաժշտությունը` անսամբլային:

Էլիտար համարվող այս գործիքը հասու չէ հասարակ մահկանացուներին: Խառունոբույի արվեստում առաջին անգամ կոտոն հանդես եկավ լիիրավ գործողությունների մասնիկ: Երաժշտությունը համեմատական է թռիչքի հետ նույն հարթության վրա դրվելով վիշապի կամ հազարան բլբուլի հետ:

19-րդ դարում հետաքրքրությունը ավանդական մշակույթում երաժշտական ու նկարչական լճացում ապրեց: Սկսվում է արևմտյան մշակույթի թափանցումը, զարգացումը և դրա վերամշակումը ճապոնական լադային համակարգում, որպես նորարություն:

20-րդ դարում ձևավորվում է ճապոնական կոմպոզիտորական նոր դպրոց, համապատասխանելով եվրոպական չափանիշներին, սակայն չխախտելով` ավանդական ֆոլկլորային կոլորիտը: Բնականաբար այս ամենը իր կարևոր ազդեցությունն ունեցավ, անմասն չթողնելով` կոտո նվագարանային արվեստի զարգացմանը:

Միյագի Միչիոն հանդիսանում է նոր ճապոնական երաժշտության հիմնադիրը, որն իր ոճով զարմանալի կերպով միաձուլում էր եվրոպական և ավանդական երաժշտական աշխարհները: Երբեք չվախենալով նորարարություններից և լինելով արևելյան երաժշտության սիրահար գրել է ստեղծագործություն կոտոյի ու երգեհոնի համար, կոտոյի ու ջութակի համար: Ստեղծել է 17 լարանի բաս կոտոն: Իր հսկայական ավանդի շնորհիվ վերածնունդ ապրեց արվեստը: Կոտոյի մոդեռն, արդի և միջազգային ճանաչման գործում մեծ է եղել Սավայի կնոջ դերը: Նոր գործիքավորումները բաս կոտոյի համար դարձան նորակազմիկ դարաշրջանի երաժշտություն:
20-րդ դարում լուսանկարչական ասպարեզ են գալիս կոտոյի լուսանկարները:

Պետք է նշել, որ այսօր Ճապոնիայում, ինչպես նախկինում, պահպանողական մարտավարություն կա օտարերկրացիներին չթույլատրել նվագել կոտո, բայց ի շնորհիվ Իկուտա-Րյուի դպրոցի, ողջ աշխարհում տարածումն ու կիրառում ունի նվագարանը, այն վաղուց հատել է սրբազան մշակույթի սահմանները: Գործիքի դինամիկան թույլ է տալիս կատարել ոչ միայն ավանդական, այլ նաև բարդ տեխնիկականից մինչև հոգեթով մեղմ ու շշուկներ: Մաքուր ու կատարյալ հունչերի խաղը հիպնոտիկ էներգետիկ մթնոլորտ է ապահովում` ստեղծելով մեդիտատիվ վիճակ:

Լինելով որպես ճապոնական ազգային երաժշտական գործիք տարածված է եղել ճապոնական երաժշտական պատմության ամենավաղ շրջանից մինչև մեր օրեր: Կոտո նվագարանը, համարվում է Ճապոնիայի ամենարժեքավոր, երաժշտական դիմագծային առանձնահատկությամբ ու կատարողական արվեստի մշակութային ինքնության խորհրդանիշը:

Այն բոլոր ճանապարհորդները որոնք փնտրում են իսկական մշակութային հրավառություն, այս նվագարանը բացում է իր դրախտային աշխարհը, կախարդական երաժշտության գեղարվեստական հոգու ներդաշնակությունն ու իմաստությունն բացահայտելու համար: Նայելով դեպի ապագա մենք տեսնում ենք, որ կոտոն միանշանակ շարունակում է իր զարգացումը պահպանելով` իրենց հարուստ ժառանգությունը, ընդունելով նոր մարտահրավերներ ու նորարարական հնարներ: Այն ունի միջազգային ճանաչում, ընդգրկված է տարբեր երկրների անսամբլներում և կարող ենք ուրախությամբ նշել, որ Հայաստանում էլ կարող եք ունկնդիրը դառնալ ճապոնական ավանդական արվեստի:

Հայաստանում կոտո նվագարանը կիրառվում է 2024թ.ից, առաջին նվագողը հանդիսանում է Մարիաննա Գևորգյանը (քանոնահար):

Կոտո նվագարանը ձեռք է բերվել Երևանի պետական դրամատիկական թատրոնի կողմից: Այս ֆենոմենալ մտքի հեղինակն է ՀՀ վաստակավոր գործիչ Գրիգոր Խաչատրյանը, որը արվեստում իր յուրահատուկ ձեռագրով ու մարդկային բարձր կերպարով` բազմաթիվ բացառիկ գաղափարներ է կյանքի կոչել: Ինքնատիպ ռեժիսորական մտածողության արդյունք է ճապոնական խորը արվեստի ներառումը Շեքսպիրի Համլետում` Գրիգոր Խաչատրյանի կողմից: Բեմադրող ռեժիսորը Գոնզագոյի սպանությունը փոխարինել է ճապոնացի հայտնի գրող Յուկիո Միշիմայի <<Հայրենասիրություն>> վեպով: Հենց այստեղ հանդիսատեսը կարող է մանրամասն ընկղմվել ու մասնիկը դառնալ ճապոնական թատերական ու երաժշտական արվեստի: Ճապոնական ավանդական երաժշտարվեստի ամենասիրված ու հայտնի ստեղծագործություններն են հնչում կոտոյով` ռոկուդան, սակուրան և այլն: Ռոկուդան համարվում է կոտոյի համար դասական երաժշտության գլուխգործոց: Կոտոյի նուրբ լարերի արձակած հիպնոտիկ երաժշտությունը խառնվելով` դերասանական պրոֆեսիոնալ խաղին, հանդիսատեսին տեղափոխում է Ճապոնիայի հնագույն դարաշրջան դաստիարակելով` իմաստություն, ազնվություն, բարոյականություն, մարդասիրություն, հավատ, վստահություն, արարողակարգ, արիստոկրատություն, էլեգանտություն, խաղաղություն, ռազմական մարտավարություն, արիություն, հայրենասիրություն: Ի դեպ Կոնֆիցիուսի այս գիտական միտքը կապված է կոտոյի լարերի անվանումների հետ:

9702d9f7 fa30 451c 98fe 34fe54d6d133