ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ գործարար Ջարեդ Քուշներին, նշանակել է Սպիտակ տան՝ խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդի նոր պաշտոնում։
Թրամփն այս մասին հայտարարել է փետրվարի 19-ին իր «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ։
Թրամփը նշել է Քուշների դերը Մերձավոր Արևելքում նոր դիվանագիտական համաձայնագրերում (Աբրահամի համաձայնագրեր) և ընդգծել, որ ոչ ոք չէր կարող նման հաջողության հասնել։
«Դու խելացի տղա ես։ Մենք նրան նշանակում ենք խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ։ Ես ձեզ կասեմ, նայեք այս երկու տղաներին՝ գոնե մտավոր տեսանկյունից մենք երաշխավորված ենք», – ասել է ԱՄՆ ղեկավարը՝ նկատի ունենալով նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆին։
Պաշտոնը ստեղծվել է հատուկ Քուշների համար. այն նախկինում գոյություն չի ունեցել։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար