Մարտի 1-ին, ժամը 21:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վարորդները և ուղևոր Է․ Դ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ վարորդ Հ․ Դ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։
Բաց մի թողեք
Հոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին
Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում