Մարտի 21-ին՝ ժամը 23։12-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի սարի ճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թեղուտ գյուղից դեպի սար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մարտի 22-ին, ժամը 00։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130 կմ հատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնտեսական և կենցաղային ապրանքներով բարձված ղազախական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարում։ Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վարորդի ինքնությունը։


Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ