27/10/2026

EU – Armenia

Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում

Ճապոնացի միլիարդատեր Կենսին Օսիմայի որդուն՝ Էսիհիթո Օսիմային սպանել են ավտոկայանատեղիում՝ Լաոսում։ Կենսին Օսիման հիշեցնենք, որ SFCG ֆինանսական ընկերության հիմնադիրն է։

Այս մասին հայտնում է Tokyo Reporter պարբերականը։ Եսիհիթոն ղեկավարել է լիզինգային LALCO ընկերությունը, որը գործում էր Լաոսում։ Համաձայն հրապարակումների, սպանությունը տեղի է ունեցել Վյենտյանի բնակելի համալիրի ավտոկայանատեղիում, երեկոյան մոտ 21։10-ի սահմաններում։

Ուշագրավ է այն փաստը, որ սպանության հետ կապված, կա տպավորություն, որ աշխատում են ամեն կերպ թույլ չտալ, որ մամուլում որեւէ հրապարակումներ լինեն։ Եղած հատուկենտ հրապարակումներն էլ չափազանց համառոտ բնույթի են, լղոզված բովանդակությամբ։