ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց ուղեգծով լարվածության աճ են հրահրում Վրաստանում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում,-ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստում հայտարարել է վերջերս ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար նշանակված Անդրեյ Բելոուսովը:
Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը Վրաստանում «բողոքական շարժումներ է հովանավորում» եւ հայ-ադրբեջանական կարգավորմանն «անթաքույց միջնորդություն պարտադրում»:
ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, ԱՊՀ տարածքի նկատմամբ Մոսկվայի «խանդը» նոր չէ եւ որոշակի իմաստով հասկանալի է: Բայց Վրաստանը ոչ միայն ՀԱՊԿ, նույնիսկ ԱՊՀ անդամ չէ, այսինքն իրավական առումով հետխորհրդային տարածք չէ: Այս իմաստով Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերոբերյալ դիտարկումը չափազանց խորքային է: Վրացական աղբյուրները խոսում են նախագահ Զորաբիշվիլիի առաջնորդությամբ միասնական ընդդիմության կազմավորման եւ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների «էքզիստենցիալ նշանակության» մասին:
Նրա ներկայացմամբ՝ Վրաստանն այսօր ավելի ՀԱՊԿ պատասխանատվության գոտի եւ Ռուսաստանի դաշնակից է, քան՝ Հայաստանը, իսկ Ադրբեջանն առհասարակ յուրային է: Ընդ որում, նա գրեթե բաց ասում է, որ Արեւմուտքը հայ-ադրբեջանական կարգավորմանն «անթաքույց միջնորդություն է պարտադրում Հայաստանի պատճառով» կամ նույնիսկ՝ «պատասխանատվությամբ»: Հայտնի է դարձել, որ Չինաստանի չի մասնակցի Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովին:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, որ նման համաժողով կարող է Չինաստանը կազմակերպել: Չինաստանը նույնպես ավտորիտար երկիր է: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին երկրի համար «մահացու վտանգ» է անվանել Անակլիա նավահանգիստը Չինաստանին «վաճառելու կառավարության որոշումը»:
Ոչ ոք ուկրաինական պատերազմի ելքը չի կանխատեսում: Բոլորն ընդունում են, որ եթե Ռուսաստանը հաղթի, ապա ավտորիտար աշխարհակարգ կհաստատվի, եթե հաղթի Արեւմուտքը, ապա «տեղի կունենա ավտորիտարիզմի ապամոնտաժում»:
Այս իմաստով Վրաստանի «էքզիստենցիալ իրավիճակը» կորղ է ինդիկատոր դիտվել. Ժողովրդավարական, եվրոպամետ, դեպի եվրաատլանտյան քաղաքակրթություն ընթացող Վրաստանն ինչու՞ է փաստացի ընտրել Ռուսաստանի «հովանոցը»: Ի՞նչ խորքային կապ կա ,,ավտորիտարիզմի ակումբի,, եւ Հայաստանում բողոքական շարժման միջեւ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դիմակայությունը «ՀԱՊԿ կոլեկտիվ պատասխանատվության գոտու մի քանի ռեգիոններում լարվածության աճ է հարուցում»: ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարն, ընդ որում, ոչ մի անգամ Միացյալ Նահանգներին չի հիշատակել: Ինչու՞:
Բաց մի թողեք
Թբիլիսիում ցուցարարները տոնական սեղաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում. Լուսանկարներ
Բաքվում սպասումներ կան, որ Իրանի շուրջ իրավիճակի սրացման դեպքում «հարավային Ադրբեջանը կապստամբի»
Ի՞նչ վիճակում է հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագիրը