ՖԻՖԱ-ն կարող է փոփոխություններ կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում։ Քննարկվում է լրացուցիչ ընտրական մրցափուլի անցկացումը, եթե Իրանի ազգային հավաքականը վերջնականապես հրաժարվի մասնակցությունից։
Մրցաշարի կանոններով՝ եթե որևէ հավաքական չի մասնակցում, վերջնական որոշումը կայացնում է ՖԻՖԱ-ն։ Այսինքն՝ կազմակերպությունը կարող է կամ փոխարինել այդ հավաքականին մեկ այլ հավաքականով, կամ կազմակերպել լրացուցիչ խաղեր։
Քննարկվում է տարբերակ, ըստ որի կարող է անցկացվել լրացուցիչ ընտրական հանդիպում Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի և ՈւԵՖԱ-ի թիմերի միջև։ Եթե այդպես լինի, նոր հնարավորություն կարող է ստանալ նաև Իտալիայի ազգային հավաքականը, որը , ինչպես հայտնի է, չի կարողացել դուրս գալ աշխարհի առաջնություն՝ պարտվելով Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականին։

Բաց մի թողեք
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. Լուսանկարներ
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին