Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Այս մասին նա գրել է «X» հարթակում:
«Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերականգնում է իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»,- նշել է ֆոն դեր Լեյենը։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:

Բաց մի թողեք
Գերմանիան ցանկանում է, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին որպես «ասոցացված» անդամ. Լուսանկար
ՆԱՏՕ-ի հրամանատար. Եվրոպան այլընտրանք չունի Palantir-ի ռազմական տեխնոլոգիային
ԵՄ-ն խաղադրույք է կատարում, որ Գերմանիան կաջակցի առևտրային սահմանափակումներին, քանի որ «չինական շոգեքարշը» ճնշում է արդյունաբերությունը