Մայիսի 28-ին՝ ժամը 23։24-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Օպել» և «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաները։ Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաց մի թողեք
Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, իսկ ․․․ Տեսանյութ
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան. Լուսանկար