Մահմեդականների Քուրբան Բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ կտրուկ աճել է Թուրքիայի քաղաքացիների դիմումները եվրոպական վիզա ստանալու համար։
Դա հանգեցրել է մերժումների աննախադեպ բարձր մակարդակի։ Եվրոպական 7 երկրներում Թուրքիայի քաղաքացիների վիզայի դիմումների մերժման ցուցանիշը հասել է 20-35 տոկոսի։
Վերջին տարիներին եվրոպական երկրները գնալով խստացնում են Թուրքիայից ներկայացվող վիզայի դիմումների նկատմամբ իրենց քաղաքականությունը։ Դրա հետևանքով Թուրքիայի քաղաքացիների վիզայի հայտերի մերժման մակարդակը հասել է պատմական առավելագույնի, հաղորդում է Ermenihaber-ը։
Եվրոպական երկրները, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, այդ թվում քաղաքական զարգացումները, սկսել են Թուրքիայից ստացվող վիզայի դիմումների զգալի մասը մերժել։ Տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների վիզայի դիմումների ամենաբարձր մերժման ցուցանիշ ունեցող եվրոպական երկրներն են.
Մալթա — 34.8%
Լեհաստան — 29.3%
Շվեդիա — 26.5%
Նորվեգիա — 24.7%
Ֆինլանդիա — 21.2%
Գերմանիա — 21.1%
Դանիա — 19.2%

Բաց մի թողեք
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին
Պաշտոնը ստանձնելուց երկու ժամ անց ես մահափորձի թիրախ դարձա․ ԱՄՆ ֆինանսների նախարար. Լուսանկար
Ուկրաինան Ղրիմում ոչնչացրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ