Նորվեգիան քննարկում է Եվրոպական Միության անդամակցության վերանայման հարցը, ներկայիս պայմաններն Օսլոյի համար ավելի գրավիչ են թվում, քան նախկինում, «Financial Times»-ին հայտնել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն։
Նախարարը խոստովանել է, որ հանրաքվեների հանգիստ դարաշրջանն անցյալում է մնացել՝ տեղը զիջելով «խելագար աշխարհին»։
Դիվանագետը բացատրել է, որ Նորվեգիան այժմ ստիպված է վերանայել իր հարաբերությունները միության հետ, չնայած այն հանգամանքին, որ 1994 թվականից ի վեր Եվրոպական տնտեսական գոտու անդամ է։
Նա նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարենպաստ իրավիճակը վերացել է, և այն ԵՄ ոլորտները, որոնցից երկիր հրաժարվել է, ավելի ու ավելի կարևոր են դառնում։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են. Լուսանկար
Մակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ
Եվրոպան մերժում է թուրքերին