04/06/2026

EU – Armenia

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում եղեկացրել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իրեն վերագրվող էլեկտրոնային նամակներ։

«Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ nazeli.baghdasaryan@secretary-gov.com-ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։

Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։

Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։