Երևանի 9/17 ընտրական տեղամասում միջադեպ տեղի ունեցավ:
Եվրոպայից ժամանած ամուսիններին թույլ չէին տալիս մասնակցել ընտրություններին, նշելով, որ վերջիններս հաշվառված չեն, և չեն կարող մասնակցել քվեարկությանը:
«Հրապարակի» լրագրողի հարցից հետո, թե ի՞նչն է խնդիրը, որ ամուսիններին թույլ չեք տալիս մասնակցել ընտրությանը, հանձնաժողովի աշխատակիցները սկսեցին կմկմալ, ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններ բերել, ապա վայրկյաններ անց ասացին, որ խնդիրը կարգավորվել է, և քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը:

Բաց մի թողեք
Քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է թուրք ընտրողի. Տեսանյութ
Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու
Նիկոլականները նման բնույթի թռուցիկներ են տարածում․ Տեսանյութ, Լուսանկար