11/06/2026

EU – Armenia

Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան «իրավիճակային սենյակում» արտակարգ հանդիպում է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի հետ։

Ըստ Axios-ի՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի հետ լարվածության կտրուկ սրումը, Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները և հնարավոր հաջորդ քայլերը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Թրամփը դժգոհ է Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրին արձագանքի ուշացումից և կարծում է, որ Իրանը փորձում է ժամանակ շահել և մոլորեցնել Վաշինգտոնին։

ԱՄՆ վարչակազմը քննարկում է ինչպես ռազմական ճնշման ուժեղացումը, այնպես էլ դիվանագիտական ուղիների պահպանումը։

Ըստ աղբյուրների՝ քննարկվող տարբերակներից մեկը լայնածավալ, բայց կարճաժամկետ գործողությունն է, որը նպատակ ունի Իրանին ստիպել փոխել իր բանակցային դիրքորոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի տարբեր քաղաքներում պայթյուններ են որոտացել, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ հզոր հարվածների մասին։

Իրանն իր զինված ուժերը բերել է լիակատար մարտական պատրաստության վիճակի և հայտարարել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը անհապաղ արձագանքելու պատրաստակամության մասին։