Իրանի տարբեր քաղաքներում պայթյուններ են որոտացել, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: ԱՄՆ զինված ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, նոր հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։
Ռազմական գործողությունները որակվել են որպես «ինքնապաշտպանության միջոցառումներ»՝ ի պատասխան Իրանի «անհիմն և շարունակական ագրեսիայի»: Ամերիկյան ուժերը հարձակվել են երկրի ներսում գտնվող բազմաթիվ ռազմավարական թիրախների վրա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ հզոր հարվածների մասին։
Հեգսեթը այս հայտարարությունն արել է Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այսօրվա հարվածները կլինեն հզոր և ճշգրիտ»,- ասել է Հեգսեթը։
Իրանն իր զինված ուժերը բերել է լիակատար մարտական պատրաստության վիճակի և հայտարարել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը անհապաղ արձագանքելու պատրաստակամության մասին։
Այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի