Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր դեմ սկսված արշավին և դրանում ներգրավված որոշ լրատվամիջոցներին։
«։Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար:
Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել:
Մյուս հարցերին կանդրադառնամ արձակուրդից հետո»:

Բաց մի թողեք
Տիգրանաշենի բնակիչներին արգելվո՞ւմ է շփվել լրատվամիջոցների հետ․ «Մենք մեր տներում ենք, մեզ բան ասող չի եղել». Լուսանկար
Սեփական պետությունը վարկաբեկում է, Ադրբեջանի ստահոդ պրոպագանդան՝ լեգիտիմացնում
Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար