Հուլիսի 15-17-ը ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Այցը տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության եւ ՌԴ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության 2025-2026 թթ․ ծրագրի 3-րդ կետի կատարման շրջանակներում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այցի երկրորդ օրը ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին նվերներ է հանձնել՝ ՌԴ դատախազության խորհրդանիշով օրացույցի, նոթատետրի եւ գրչի հավաքածու, որի արժեքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարողացել ստույգ պարզել, քանի որ այն չկա վաճառքում, ըստ ԿԿՀ-ի՝ հավաքածուի ենթադրյալ արժեքը 60 հազար դրամ է։
Միլիոնավոր դրամներ մսխող, անսահման եւ անվերահսկելի պարգեւավճարներ բաժանող իշխանությունն ահա այսքան «բծախնդիր» է նվերների հարցում՝ 60 հազարանոց նվերը հայտարարագրում են ու փորձում ստույգ արժեքը գնահատել, բայց դրա փոխարեն 7-8 միլիոն դրամի միանվագ պարգեւավճար են տալիս պաշտոնյաներին, որոնք անգամ չեն կարողանում հստակ նշել, թե իրենց ստացածը 7 միլիո՞ն դրամ է եղել, թե՞ 8 միլիոն։

Բաց մի թողեք
Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ
Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին