Երգչուհի Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի նկատմամբ իրավունքները, որը գրանցվել էր դեռ 1996 թվականին։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Գրանցման ժամկետը լրացել է նախօրեին՝ օգոստոսի երկուսին։ Ժամկետի երկարաձգման հայտարարություն չի տրվել։
Գործընթացը Պուգաչովայի վրա նստել է 22 հազար ռուսական ռուբլի։ «Բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի ներքո Պուգաչովան կարող էր թողարկել պարֆյումերային արտադրանք, ալկոհոլային խմիչքներ եւ հագուստեղեն։
Նշենք, որ ի սկզբանե Պուգաչովան ցանկացել է ստանալ բարոնուհու ազնվականի տիտղոս՝ նախկին ամուսիններից մեկի՝ Միկոլաս Օրբակասի տոհմաբանության հիման վրա։ Օրբակասը հավաստիացրել էր, որ իր տոհմում եղել է լիտվացի բարոն ֆոն Օրբախ։ Սակայն ազգակցական կապը հաստատել հնարավոր չի եղել։ Արդյունքում՝ Պուգաչովան միայն կարողացել է այդ անունով ապրանքանիշ գրանցել։

Բաց մի թողեք
Ուկրաինական ԱԹՍ-ներն այս անգամ հարվածել են Լենինգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ օբյեկտին. հրդեհ է բռնկվել
Սլովենիայի նախագահը վթարի է ենթարկվել. Լուսանկար
Թրամփն ասել է՝ մենք կարող ենք Ուկրաինա մտնել ցանկացած պահի եւ ստանալ ինչ ուզենանք