ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ին շարունակում է մնալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեզ հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն արձանագրել է նոր խախտումներ:
Մասնավորապես՝ ապրիլի 19-ին եւ ապրիլի 20-ին հեռարձակված Համո Սահյանին նվիրված հաղորդումը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է Ձեր առողջությունը» գրառմամբ։
Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 24-ին ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով:






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում