G7 երկրները կշարունակեն միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում։
Այս մասին նշված է G7-ի վիրտուալ գագաթնաժողովից հետո հրապարակված զեկույցում:
«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք նյութապես աջակցում են Ռուսաստանի պատերազմին, այդ թվում՝ լրացուցիչ միջոցներ կիրառելով երրորդ երկրներում գտնվող կազմակերպությունների դեմ», – ասվում է զեկույցում։
G7-ը նաև կոչ է արել ֆինանսական հաստատություններին զերծ մնալ ռուսական ռազմական գործողություններին աջակցելուց՝ հայտարարելով դա կանխելու համար քայլեր ձեռնարկելու իրենց մտադրության մասին։






Բաց մի թողեք
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ
Ֆրանսիան հակադարձում է ԱՄՆ-ին «հարկադրանքի» համար
Խորամանկությո՞ւն. Վետոները հաղթահարելու մեթոդը Եվրոպական միության ընդլայնումն է