02/02/2026

Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր թիմին մշակել Իրանի դեմ արագ և վճռական գործողության ծրագիր՝ առանց երկարատև պատերազմի մեջ ներքաշելու:

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկում են մի քանի սցենարներ՝ սկսած ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախների դեմ լայնածավալ հարվածներից մինչև խորհրդանշական թիրախների վրա սահմանափակ հարձակումներ։

Այս հնարավոր գործողության նպատակն է զգալի վնաս հասցնել Իրանին, ստիպել Թեհրանին զիջումների գնալ ԱՄՆ-ին, հրաժարվել իր միջուկային նկրտումներից և դադարեցնել ներքին ճնշումները։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է WSJ-ն, այս սահմանափակ տարբերակը թույլ է տալիս հետագա սրացում, եթե Իրանը հրաժարվի ընդունել Վաշինգտոնի պայմանները։