02/02/2026

Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Starlink-ի օգտագործումն ԱԹՍ-ների համար արգելափակվել է

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Starlink արբանյակային ինտերնետի «չարտոնված» օգտագործումը կանխելու միջոցառումները, կարծես, արդյունավետ են եղել։

Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը հայտնել է, որ Կիեւը մշակում է մի համակարգ, որը թույլ կտա երկրի տարածքում գործել միայն Starlink-ի լիազորված տերմինալներին։ «Առաջին քայլերն արդեն արդյունքներ են տվել ռուսական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում», – նշել է նա։

Ուկրաինան օգտագործում է Starlink-ը մարտադաշտում կապի և անօդաչու թռչող սարքերի կառավարման համար, մինչդեռ SpaceX-ը հայտարարել էր է, որ իր տերմինալները չի վաճառում կամ մատակարարում Ռուսաստանին և չի համագործակցում ռուսական իշխանությունների հետ։