02/02/2026

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով:

Իրականացվում են հետևյալ գործառույթները․

տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,
տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,
ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,
կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,
ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,
համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։
Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։