«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով օրեր առաջ կալանավորվել է գործարար Ստեփան Սամվելյանը։
Ու մինչ տարբեր շրջանակներ պնդում են, որ Արամ Սարգսյանի դեմ մահափորձը կապ ուներ նրա քաղաքական դիրքորոշման հետ, պարզվում է մահափորձի իրական պատճառն ամենևին չունի առնչություն քաղաքականության հետ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ պատճառը շատ հին է՝ կապված 2000-ականների հետ։ Վազգեն և Արամ Սարգսյանների եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով 2003 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, գործնական հարաբերություններ է ունեցել Ստեփան Սամվելյանի հետ։
Արմենը, Ստեփանը և վերջինի մորաքրոջ տղան եղել են գործարանի համասեփականատերեր։ Արմեն Սարգսյանի՝ կալանավայրում հայտնվելուց հետո գործարանը վաճառել են և 3 սեփականատերերն էլ ստացել են իրենց գումարները։ Սակայն գործարքն ավարտելուց հետո Սամվելյանը հայտարարել է, որ իրեն տվել են կեղծ փողեր։
Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի գործարքի հետ (ազատազրկված է եղել) և հետևաբար նաև կեղծ գումարներից տեղյակ չէ։ Իսկ Ստեփան Սամվելյանը նշել է, որ պատրաստվում է վրեժ լուծել և կենտրոնացել է Արմեն Սարգսյանի վրա՝ հայտարարելով՝ կամ քեզ եմ վնաս տալու, կամ ընտանիքիդ որևէ անդամի։
Թիրախում նաև հայտնվել է ՀԷՑ-ի նոր գնորդ (ըստ մամուլի) Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նշենք, որ GTB Holdings-ի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը, Արմեն Սարգսյանի փեսան է, և մի քանի անգամ հանդիպել է Ստեփանին, որից հետո Ստեփան Սամվելյանը որոշել է, որ պետք է առաջինը վերացնի Գրիգորին, քանի որ համարել է իրեն խոչընդոտ իր հարցերը լուծելու մեջ։ Գրիգոր Տեր-Ղազարյանը շրջում է թիկնազորով և մի քանի անհաջող փորձից հետո կենտրոնացել է Արամ Սարգսյանի վրա:
Ի վերջո, թիրախում հայտնվել է Արմեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ում նկատմամբ էլ ըստ տարածվող տեղեկությունների պետք է կատարվեր մահափորձը։
Oragir.News-ը կապ է հաստատել Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ՝ փորձելով ճշտել տեղեկությունը։ Վերջինը չի հերքել, սակայն նշել է, որ չի կարող շատ բան ասել՝ նախաքննական գաղտնիք է։







Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում