Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Մոհամմադսադեղ Ալիրեզա Մոհամմադալիփույազդին և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 13։30-ի սահմաններում իր ծանոթ Դավիթը պարտք ու պահանջի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով եկել է իր կողմից վարձակալած Արցախի փողոցի հասցեներից մեկը, որտեղից Դավիթի հետ՝ վերջինիս վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը, որտեղ Դավիթին պարտքերը վերադարձնելու վերաբերյալ փաստաթուղթ են գրել, որից հետո առանց իրեն տեղյակ պահելու Արցախի փողոցի 23/2 հասցեում գործող իր պահեստից տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Գ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ․-ին և Սարգիս Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։






Բաց մի թողեք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել