ԱՄՆ կորցրել է համաշխարհային հեգեմոնի դերը, հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Բորելը, նշելով, որ 1945 թվականից հետո ձեւավորված աշխարհակարգը գոյություն չունի եւ նոր իրողություններ են:
Ըստ նրա, ձեւավորվում է նոր գերտերություն ի դեմս Չինաստանի: Բորելը հայտարարել է, որ կարող է փլվել նաեւ Եվրոպան եւ այստեղ Եվրամիությունն ու Բրիտանիան ունեն մտածելու բան: Այստեղ մտածելու բան ունի նաեւ Հայաստանը:
Իհարկե Բորելը դրա մասին չի խոսել, Հայաստանը նրա ներկայացրած մեծ համայնապատկերում շատ փոքր կետ է, որ առավելապես դիտարկվում է թերեւս Կովկասի ամբողջական շրջանակում: Հայաստանը մտածելու բան ունի իր համար, որովհետեւ գլոբալ փոփոխություններին հայաստանյան հասարակական-քաղաքական եւ տեղեկատվա-փորձագիտական դաշտերը նայում են գերազանցապես երկրպագուի տրամաբանությամբ, առանց գործնականում Հայաստանի նոր քաղաքական բովանդակության շուրջ էական քննարկումների:
Քննարկվում է Հայաստանի ուղղությունը, այլ ոչ թե բովանդակությունը: Ուղղության քննարկումը բերում է իրականությունից կտրվածության, եւ ավելին՝ իրականության հետ հակադրության: Հայաստանը բովանդակային առումով անհաղորդ է այն գլոբալ փոփոխություններին, որ տեղի են ունենում աշխարհում ընդհանրապես, եւ ըստ էության յուրքանաչյուր ռեգիոնում մասնավորապես:
Մինչդեռ, քաղաքական բովանդակությունն է ձեւավորում պետության սուբյեկտություն եւ ինքնիշխանության հիմք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական ուղղությունը: Հայաստանում այսօր այդ իմաստով կա բավականին տարօրինակ ու արտառոց իրավիճակ: Հայաստանում առայժմ տեղի է ունենում քաղաքական բովանդակության «բեռնաթափում»:
Հայաստաննի քաղաքական ղեկավարությունը ըստ էության ձեռնմուխ է եղել մինչ այժմ գոյություն ունեցած, պայմանական ասած՝ երրորդ հանրապետության քաղաքական բովանդակության եւ ինքնության ապամոնտաժմանը, հայտնի շեշտադրումների, հայտնի նարատիվների ձեւավորման տեսքով: Սակայն, դրա փոխարեն չի առաջարկվում ըստ էության որեւէ նոր բովանդակություն, դրա շուրջ առարկայական դիսկուրս:
Այդպիսի գործընթաց չկա նաեւ հասարակական-քաղաքական դաշտի մնացյալ հատվածում: Կա միայն իշխանության գործողությանն առավելապես զգայական ուղենիշերով հակադրվելու գործընթաց, որն իր հերթին է պատնեշներ ստեղծում քաղաքական բովանդակության շուրջ աշխատանք ենթադրող հասարակական-քաղաքական գործընթաց ծավալելու համար: Դա Հայաստանի համար ստեղծում է փակուղի:






Բաց մի թողեք
Ի՞նչ է պետք, որ Եվրոպան վերջապես հակահարված տա․ 2025 թ․ ամենաշատ ընթերցված պատմությունները
Էքսկլյուզիվ․ 2025 թվականի լավագույնները. Եվրոպական խորհրդարանի հինգ կարևորագույն պահերը
«Եվրոպան պայքարի մեջ է», – պնդեց նա՝ «կայսերական նկրտումների և կայսերական պատերազմների» «անողոք» աշխարհում