Համացանցը կրկին ծփում է Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի լուսանկարներով։ Այն նույն Սարգսյանի, ով անձնական գործի «սեռ» բաժնում գրել էր՝ «արու»։
Հիմա անունը չեն հիշում, պարզապես «արու» քաղաքապետ են ասում՝ վարչապետի կողմից հավաքված «արուների ու էգերի» նոր սերնդից է։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը իր շուրջը հավաքագրել է հիմնականում նորմալ կրթություն ու փորձ չունեցող «արուների ու էգերի»։ Էդ տղան էլ դրանցից մեկն է։
Բենզալցակայանի աշխատակից է եղել, Փաշինյանը բռնել- բերել է, որպես հրդեհաշիջման հմտացած վարպետ։ Եվ անկեղծ ասած՝ «արուն» հմտությունն ամբողջությամբ ցուցադրել է։ Դիլիջանի անտառները այրվում են, իսկ քաղաքապետը, ծխախոտը ձեռքին, հրամաններ է տալիս․ «Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»։
Ըստ երևույթին՝ «Հաղթելու ենք» դասական ոճի պրակտիկ շարունակությունն էր։ Բայց հայրենակիցները, երախտապարտ լինելու փոխարեն, մեղադրում են «արու» քաղաքապետին, թե՝
«Խոտածածկ հատվածները որ սկսել էին այրվել, ոչ մեկի պետքը չէր, չէին հանգցնում, ու այդպես տարածվեց, էս աստիճանի չսիրե՞լ հայրենիքը։ Պետության առաքելությունը առհասարակ ո՞րն է»։
Հետաքրքիրն այն է, որ «արու» քաղաքապետը դիմում է հանրությանը «սիրելի դիլիջանցիներ» բառերով, իսկ դիլիջանցիներն իրար մեջ դժգոհում են՝ «Դիլիջանի անտառները մենակ դիլիջանցիների՞նն են, թե՞ մի քիչ Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»։
Եվ ամենամեղմ խոսքը, որ շրջանառվում է՝
«Էդ արու քաղաքապետը ծառ կտրելու «փայտի» բիզնեսն է հովանավորում, հետո էլ պաժառ են տալիս՝ հետքերը մաքրելու համար»։
Շատերն էլ հիշեցնում են նախորդ փորձը՝ Արցախը հանձնելուց առաջ անտառների հրդեհների «ռազմավարական» կիրառման մասին։
Այո, հայելին երբ նայում է իշխանության կողմը, միշտ ինչ–որ հին ծանոթ բան է ցույց տալիս։







Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»