26/12/2025

ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս

TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցության հնարավոր ձևաչափի շուրջ։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին։