Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախկինում արված հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ քաղաքը միայն Իսրայելին է պատկանում։
«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Ձեր քաղաքը չէ, մերն է, և միշտ էլ մերն է լինելու։ Երուսաղեմն այլևս երբեք չի բաժանվելու»,- ասել է նա։
Նեթանյահուն գովեստով հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։
Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ իր ղեկավարության օրոք Իսրայելը երբեք չի ընդունի պաղեստինյան անկախ պետության ստեղծումը։
«Նրա այս հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իսրայելի կառավարության կոշտ դիրքորոշումը պաղեստինյան հարցում»,- գրում է թուրքական աղբյուրը։
Էրդողանը 2020 թվականին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության և կարևորության մասին մուսուլմանական աշխարհի համար։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին