Կիրակի երեկոյան վերջին «Գրեմմի»-ի հանձնումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում քննադատել է մրցանակաբաշխությունը և հաղորդավար Թրեւոր Նոային։
««Գրեմմի» մրցանակաբաշխությունը ԱՄԵՆԱՎԱՏՆ է, գործնականում անհնար է դիտել։ CBS-ը բախտավոր է, որ այս աղբը այլևս չի լցվում իր եթերում», – գրել է նախագահը «Truth Social»-ում՝ անդրադառնալով CBS-ում «Գրեմմի»-ի անցած տարվան։
«Հաղորդող Թրեւոր Նոան, ով էլ որ լինի, գրեթե նույնքան վատն է, որքան Ջիմի Քիմմելը ցածր վարկանիշ ունեցող «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ», – շարունակել է նա։
«Նոան իմ մասին ՍԽԱԼ բան է ասել, որ Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը ժամանակ են անցկացրել Էպշտեյնի կղզում։ ՍԽԱԼ։ Ես չեմ կարող խոսել Բիլի անունից, բայց ես երբեք չեմ եղել Էպշտեյնի կղզում, ոչ էլ մոտակայքում, և մինչև այսօրվա կեղծ և զրպարտչական հայտարարությունը, երբեք չեմ մեղադրվել այնտեղ լինելու մեջ, նույնիսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցների կողմից»։
Թրամփը նկատի է ունեցել հումորը, որը կատակերգուն արել էր «Գրեմմի»-ի տարվա երգի շնորհումից հետո։
«Ահա և այն, տարվա երգը։ Շնորհավորում եմ, Բիլլի Այլիշ։ Վա՜յ։ Սա «Գրեմմի» է, որը յուրաքանչյուր արտիստ ուզում է, գրեթե այնքան, որքան Թրամփը՝ Գրենլանդիան», – ասել է Նոան հաղորդման ժամանակ։ «Ինչը տրամաբանական է, քանի որ, ինչ Էպշտեյնը չկա, նրան նոր կղզի է պետք Բիլ Քլինթոնի հետ ժամանակ անցկացնելու համար։ Ես ձեզ ասացի, սա իմ վերջին տարին է։ Ի՞նչ եք անելու դրա հետ կապված»։
Թրամփը «Truth Social»-ում իր գրառման մեջ սպառնացել ուղարկել իր փաստաբաններին՝ «դատի տալու այս խեղճ, անտաղանդ, հիմար հեռուստահաղորդավարին»։
Թրամփը գրել է. «Նոա, լիակատար անհաջողակ, ավելի լավ է ճշգրտի իր փաստերը և արագ ճշգրտի դրանք։ Կարծես, ես կուղարկեմ իմ փաստաբաններին՝ դատի տալու այս խեղճ, անտաղանդ, հիմար հեռուստահաղորդավարին և նրան շատ դոլարներ կպահանջեմ։ Հարցրեք փոքրիկ Ջորջ Սլոպադոպոլուսին և ուրիշներին, թե ինչպես է ստացվել այդ ամենը։ Հարցրեք նաև CBS-ին։ Պատրաստվեք, Նոա, ես մի քիչ զվարճանալու եմ ձեզ հետ։ Նախագահ ԴՋԹ»։






Բաց մի թողեք
Արդյո՞ք Թրամփը ցանկանում է Գերմանիայի ոսկին. ԱՄՆ ձուլակտորների պաշարների անվտանգությունը
Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե
Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Starlink-ի օգտագործումն ԱԹՍ-ների համար արգելափակվել է