26/12/2025

Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։