26/12/2025

Ինչ է արգելել իր զավակներին Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ նա խստիվ արգելել է իր զավակներին ալկոհոլ օգտագործել, ծխախոտ եւ թմրանյութեր։

Այս մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթի ընթացքում։

Թրամփը նշել է, որ ինքն էլ անձամբ ոչ խմում է, ոչ ծխում, իսկ վատ սովորություններից ունի միայն ֆասթֆուդների հանդեպ սեր։

«Ես միշտ ասել եմ իմ զագակներին՝ թմրանյութեր չընդունեք, չխմեք ու չծխեք։ Պարզապես թմրանյութերից հեռու մնացեք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Այս տարվա նոյեմբերին էլ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կյանքում երբեք ալկոհոլ ու թմրանյութեր չի փորձել։