Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը շնորհավորեց նրան՝ հույս հայտնելով, որ Հարությունյանի մոտ կստացվի այդ ծանր աշխատանքը։
Այնուհետև Հարությունյանը զեկուցեց, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես Երևան քաղաքում մեկնարկել է փոսային նորոգման ծրագրի աշխատանքները։
«Ծրագրով նախատեսված է 104․000 մ 2 փոսային նորոգման աշխատանքների ծավալ, որից 75․000 մ 2 այս պահին արդեն արված է, բայց հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները և այդ ծավալի անձրևաջրերը՝ ունենք խնդիր։ Հաշվի առնելով, որ 70%-ն արդեն արվել է, բայց փաստացի կան փոսեր»,- ասաց հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ հունիսի 1-ից նախատեսվում է մեկնարկել ասֆալտապատման միջին նորոգման ծրագիրը։
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ հարցի պատասխանն ունեն, թե ինչու այս տարի ունեն աննախադեպ ծավալի խնդիրնեեր ասֆալտի հետ կապված:
Հարությունյանն էլ արձագանքեց, որ խնդիրը եղանակային պայմաններն են, որ սահմանափակել են աշխատանքային օրերը. «Այսինքն, չկարողացան առկա փոսերը նորոգել, ինչը հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ փոսեր»:
Վիլեն Արևշատյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստ մեկնարկից առաջ տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:






Բաց մի թողեք
ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ
ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականությունը լիովին տարածվում է Չինաստանի վրա