27/12/2025

Ինչո՞ւ առաջացան հրդեհները Գեղարքունիքի ու տավուշի մարզերում, արդյո՞ք եղել է դիտավորյալ հրկիզում

Դիլիջանում և Տավուշում տեղի ունեցած հրդեհները ծնում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան։

Ինչո՞ւ առաջացավ հրդեհը։ Արդյո՞ք եղել է դիտավորյալ հրկիզում։

Ինչո՞ւ հրդեհի տարածքը, ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների անձնուրաց ջանքերի պայմաններում, շարունակում է ընդլայնվել։

Եվ ամենահետաքրքիր հարցը․ հնարավո՞ր է, արդյոք Հայաստանը ստանա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից օգնության «առաջարկ» հրդեհների մարման հարցում։ Շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ձևավորվել, տեսեք` «պատահաբար» սկսեցին այրվել մեր անտառները, և հենց այդ պահին «բարի թուրքերն» իրենց հրշեջ օդանավերով ժամանում են ու «փրկում են հայկական անտառները»։

Շատ «արդյունավետ» սխեմա՝ հերթական անգամ «հպարտ քաղաքացուն» մոլորության մատնելու համար 2026 թվականի ընտրություններից առաջ՝ «թուրք-հայկական հաշտության» կոնտեքստում։

Սակայն նշել, որ ես չեմ պնդում, թե հրդեհների հետևում կա քաղաքական դիտավորություն․ այս պահին դրա վերաբերյալ փաստեր չկան։ Սակայն այն, որ որոշակի փուլում հրդեհները (եթե իհարկե ընդլայնվեն) կարող են օգտագործվել նեղ քաղաքական նպատակներով, կարծում եմ, հավանական է։

Արման Աբովյան