26/12/2025

Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար

Այսօր սոցցանցերով և ԶԼՄ-ներով լայնորեն տարածված տեղեկատվության համաձայն՝ 2026թ․ հունիսից հնարավոր կլինի 50 ԱՄՆ դոլարով հունգարական Wizz-Air ավիաընկերությամբ Երևան-Լոնդոն ավիատոմսեր ձեռք բերել։ 

Մինչ համալսարանական ընթացիկ քննությունից տուն կհասնեի՝ պարզվեց, որ հայ ժողովուրդը 50 դոլար  արժողությամբ բոլոր մատչելի տոմսերը գնել է, քանի որ մնացել էին միայն ամենաթանկերը։

Իրականում էժան տոմսեր չէին էլ եղել, քանի որ ավիաընկերության կայքից ավիատոմսի ամրագրման իմ փորձը հանգեց սարկազմի աստիճան թանկ ավիատոմսերի․․․ բյուջետային ավիաընկերությունից, որը պետական հատկացումներ է ստանում ՀՀ բյուջեից՝ մեկ ուղևորի համար՝ 20 հազար դրամի չափով։

Եվ այսպես․ Երևան-Լոնոդն-Երևան հուլիսի 27-31-ի երկկողմանի տոմսի արժեքը կազմեց՝ 482 ԱՄՆ դոլար։ Գուցե ամառայի՞ն սեզոնին է թանկ։ Փորձեցի սեպտեմբերի համար․ ավիատոմսի արժեքը կազմեց մի փոքր էժան՝ 330 ԱՄՆ դոլար։

ՀՀ գործող իշխանությունների դեպքում գրեթե ամեն ինչն է այդպես՝ հիմվնած հանրության մոլորեցման, պարզամիտ հնարքների, չարդարացված ակնկալիքների,  անբարեխիղճ գովազդի վրա։

Ես, որ էժան ավիատոմսեր ամրագրելու մեծ հմտություններ ունեմ,  կարծում եմ, որ իմ գրպանից 20 հազար դրամ, երկկողմնաի տոմսի դեպքում՝ 40 հազար դրամ հունգարական ավիաընկերությանը հատկացրած կառավարությունը ճիշտ կանի այդ գումարն ինձ հետ վերադարձնի, և ես եվրոպական որևէ քաղաքից Լոնդոն կհասնեմ գնացքով՝ առավելագույնը՝ 20 հազար դրամով։

Տաթևիկ Ռևազյանի ախտանիշից այս իշխանությունը այդպես էլ չձերբազատվեց։

Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից