Ինչպես հայտնի է, Հայաստանի և Իրանի միջև համաձայնագրով կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Քաջարան-Մեղրրի հատվածը:
Ի՞նչ շարժառիթ ունի համատեղ այցը Սյունիք: Իրանը որևէ դժգոհություն կամ դիտողությո՞ւն ունի այդ ճանապարհատվածի շինարարությանն առնչվող հարցերի վերաբերյալ, որը հասկանալու և պարզելու համար առաջացել է Հայաստանի ՏԿԵ նախարարի հետ իրավիճակը տեղում պարզելու անհրաժեշտություն:
Նույնը, գուցե բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասով, որը շատ ավելի այսպես ասած հին ու երկար նախագիծ է: Թե՞ համատեղ այցի նպատակը Սյունիքի հարցում որոշակի ուշադրության ընդգծումն է, որը կարող է քաղաքական ժեստ լինել առ այն, որ չնայած օրինակ Սիրիայում ծավալված իրադարձությունների, Թեհրանը շարունակում է իր արձանագրած մոտեցումներին և դիրքերին հավատարիմ լինել Հայաստանի հարավի առնչությամբ: Դա, իհարկե, հրատապ խնդիր է: Սիրիայից հետո խոսակցությունները, թե որքանով են կայուն Սյունիքի առնչությամբ Իրանի նախանշած «կարմիր գծերը», բավականին հաճախակիացել են:
Համենայն դեպս, Իրանի դեսպանի այցը ՏԿԵ նախարարություն՝ այդ խոսակցությունների և ընդհանուր մթնոլորտի ֆոնին, ևբավակկանին հատկանշական ու խորհրդանշալան է: Թեհրանը կամ ինքն ունի որոշակի մտահոգություններ, կամ տեսնում է իր առնչությամբ մտահոգությունները որոշակիորեն փարատելու անհրաժեշտություն, իսկ հաղորդագրության բնույթը՝ տնտեսական-ենթակառուցվածքային, թերևս ընտրված է հաղորդագրությամբ որևէ ավելորդ լարվածություն չհրահրելու տրամաբանությամբ:






Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեն մերժում է ԵՄ-ի պաշտպանական անկախության կոչերը ԱՄՆ-ից
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ բանակցություններ է վարել եվրոպացի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար