Իրանը պետք է տեղափոխի իր մայրաքաղաքը Թեհրանից, հաղորդում է IRNA-ն՝ հղումա նելով երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Այսօր իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է», – ասել է նա Ղազվին նահանգում կայացած հանրային հանդիպման ժամանակ։
Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։
Մարտ ամսին Իրանի իշխանությունները լուրջ ճգնաժամի առաջ են կանգնել միաժամանակ չորս նահանգներում՝ Ռազավի-Խորասանում, Յազդում, Սպահանում և Թեհրանում։ Պատճառը տարիների երաշտն է։
Այս շրջաններում Իրանի կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրը գետերի, ճահիճների և ջրամբարների չորացումն ու ամբարտակների արդյունավետության անկումն է:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»