Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:
Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի:






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 28-ի աստղագուշակ․ Կկարողանաք կարգավորել ամենակարևոր և անհետաձգելի գործերը, իսկ մնացածը կարող է հետաձգվել
Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի Հայաստան
Գործարկվել է հասցեի հաշվառման mcs-register.am հարթակը․ ինչպես օգտվել